Սպորտ

Ծանրամարտիկ Անդրանիկ Կարապետյանը տարկետում ստացավ ամռային զորակոչից

1 րոպեի ընթերցում

Ծանրամարտիկ Անդրանիկ Կարապետյանը տարկետում ստացավ ամռային զորակոչից

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Անդրանիկ Համլետի Կարապետյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից տարկետում տվեց:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Անդրանիկ Կարապետյանը հանդիսանում է ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ:

Որոշման նախագիծը ներկայացրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում