Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Նոյեմբեր

Արոնյանը և Սարգսյանը սկսում են պայքարն աշխարհի գավաթի խաղարկությունում  

Արոնյանը և Սարգսյանը սկսում են պայքարն աշխարհի գավաթի խաղարկությունում

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստերներ Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը սկսում են պայքարն աշխարհի գավաթի խաղարկությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արոնյանը և Սարգսյանը աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլը բաց թողեցին բարձր վարկանիշի շնորհիվ: Աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում են նաև Շանթ Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը:

Ռեկորդային թվով հայ շախմատիստներ Հայաստանն այս տարի ներկայացնում են աշխարհի գավաթի խաղարկությունում: Տղամարդկանց խաղարկությունում Հայաստանը ներկայացնում են 5 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը։ Նշենք, որ այս թիվը ռեկորդային է Հայաստանի համար։ 2005 թվականից անցկացվող աշխարհի գավաթի խաղարկություններում հայ մասնակիցների թիվն առավելագույնը եղել է 4։

Կանանց մրցաշարում Հայաստանը ներկայացնում է Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը։

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն այս տարի անցկացվում է ռուսաստանյան Սոչի քաղաքում: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 206, իսկ կանանց մրցաշարին` 103 մասնակից: Այն կեզրափակվի օգոստոսի 6-ին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]