1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Lufthansa» ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա

«Lufthansa» ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տևական ժամանակ ընթացող բանակցություններն ավարտին հասան, և ընթացիկ տարվա օգոստոսի 13-ից հայկական շուկա մուտք կգործի «Lufthansa» ավիաընկերությունը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը:  Նշվում է, որ ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի Ֆրանկֆուրտ (Գերմանիա)- Երևան-Ֆրանկֆուրտ (Գերմանիա) երթուղով՝շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ:

Ֆրանկֆուրտից Երևան չվերթերը կիրականացվեն երեքշաբթի, հինգշաբթի և կիրակի օրերին, իսկ Երևանից Ֆրանկֆուրտ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին:

«Lufthansa»-ն «Lufthansa» խմբի մի մասն է, որն արդեն իսկ մեծ ներկայություն ունի Հայաստանում: «Austrian» ավիաուղիները վերջին 20 տարվա ընթացքում չվերթեր է իրականացնում Վիեննայից Երևան: «Brussels» ավիաուղիներն այժմ առաջարկում է շաբաթական 5 չվերթ Բրյուսելից Երևան և «Eurowings»-ը շուտով՝ 2021 թվականի օգոստոսի 5-ից, ուղիղ չվերթներ կիրականացնի Քյոլնից:

«Մենք՝ որպես «Lufthansa» խմբի ավիաուղիներ, ուրախ ենք ավելացնել մեր ներկայությունը Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և ներկայացնել մեր նոր՝ Երևան-Ֆրանկֆուրտ ուղղությունը՝ շաբաթական երեք չվերթ հաճախականությամբ: «Austrian ավիաուղիների՝ դեպի Երևան իրականացվող չվերթերի 20 տարվա արդյունավետ գործունեությունից հետո, սկսած օգոստոսի 13-ից մեր խոշոր ավիափոխադրողներից մեկը՝ «Lufthansa»-ն, մուտք է գործելու շուկա և Հայաստանից մեկնող մեր ճանապարհորդներին աշխարհին միանալու ավելի շատ հնարավորություններ է առաջարկելու: Այս նոր միացումներով «Lufthansa» խումբը շուտով կառաջարկի շաբաթական մինչև 16 չվերթ հաճախականությամբ չվերթեր Երևանից Վիեննա, Բրյուսել, Քյոլն և Ֆրանկֆուրտ»,- նշել է Ուկրաինայի, Բելառուսի, Թուրքմենստանի և Հարավային Կովկասի վաճառքի գծով գլխավոր մենեջեր Ռենե Կոինչակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]