Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ոստիկանները շորթման պահին բերման են ենթարկել ակնաբուժական կլինիկայի վիրաբույժի

Ոստիկանները շորթման պահին բերման են ենթարկել ակնաբուժական կլինիկայի 
վիրաբույժի

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համատեղ ձեռնարկած ծավալուն միջոցառումների արդյունքում շորթմամբ պահանջած փողը ստանալիս բռնվել է ակնաբուժական կլինիկայի վիրաբույժը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ձեռնարկած միջոցառումներով տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանի քաղաքապետարանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկայի վիրաբույժը, մի քաղաքացու անչափահաս որդուն նույն կլինիկայում, պետական պատվերի առկայության պայմաններում, աչքի վիրահատություն կատարելու համար, անցած տարվա օգոստոսին, քաղաքացուց շորթմամբ պահանջել է խոշոր չափերի հասնող՝ 250 հազար դրամ ապօրինի վարձատրություն, և սակարկումից հետո առձեռն նրանից ստացել է 225 հազար դրամ: Բացի այդ, այս տարվա հուլիսի 7-ին նշված կլինիկայի նույն վիրաբույժը, նույն երեխային, կրկին պետական պատվերի առկայության պայմաններում, կրկնավիրահատություն կատարելու համար շորթմամբ պահանջել է խոշոր չափերի հասնող ևս 280 հազար դրամ ապօրինի վարձատրություն՝ հակառակ դեպքում հրաժարվելով կատարել վիրահատությունը:
«Հուլիսի 8-ին ՔՈԳՎ, Կոտայքի մարզային վարչության ու Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հանրային ծառայող հանդիսացող հիշյալ վիրաբույժը պահանջած 280 հազար դրամը ստանալու պահին բռնվել ու բերման է ենթարկվել Կոտայքի բաժին: Աշխատասենյակի զննությամբ հայտնաբերվել է շորթմամբ պահանջած գումարը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ դեպքի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել Քննչական կոմիտե:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]