Հասարակական

Պարեկները հետապնդել, կանգնեցրել են հետախուզվող «Լեքսուս»-ը ու վարորդին բերման ենթարկել

2 րոպեի ընթերցում

Պարեկները հետապնդել, կանգնեցրել են հետախուզվող «Լեքսուս»-ը ու վարորդին բերման ենթարկել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի լույս 13-ի գիշերը շրջիկ ծառայություն իրականացնող պարեկներին օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկացրել են, որ «Լեքսուս» մակնիշի մի ավտոմեքենայի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Հայտնվել է նաև այդ մեքենայի համարանիշերը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կարգախմբերից մեկը Արցախի փողոցում օպերատիվ կերպով հայտնաբերել է մեքենան, որն ընթանում էր բարձր արագությամբ։ Պարեկները փորձել են կանգնեցնել տրանսպորտային միջոցը, սակայն վարորդը չի ենթարկվել նրանց հրահանգներին։ Սկսվել է հետապնդում։ Ոստիկանների հմուտ գործողությունների արդյունքում Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում «Լեքսուսը» կանգնեցվել է։ Տուժածներ չկան։ Վնասվել են միայն մեքենաները։ Վարորդը բերման է ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Պարզվել է ինքնությունը՝ Երևանի 28-ամյա բնակիչ։ Կողոպուտի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվող «Լեքսուսը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Ոստիկանությունը հորդորում էենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին ու դրսևորել բացառապես իրավաչափ վարքագիծ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում