1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սաղաթելյանը վստահեցնում է՝ «Հայաստան» դաշինքը շարունակելու է փողոցային պայքարը

Սաղաթելյանը վստահեցնում է՝ «Հայաստան» դաշինքը շարունակելու է փողոցային պայքարը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» դաշինքը խորհրդարան անցնելուն զուգահեռ շարունակելու է իշխանության դեմ փողոցային պայքարը, պայքարի միջոցներն ավելի վճռական են դառնալու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում վստահեցրեց դաշինքի ցուցակի անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Մենք խորհրդարան անցնելով՝ չենք դառնալու ընդամենը խորհրդարանական ընդդիմություն: Փողոցային պայքարը շարունակվելու է այս իշխանության դեմ: Եվ մենք առաջիկայում մեծապես կարևորելու ենք մեր ժողովրդին ինքնակազմակերպելու, անհնազանդության ակցիաները շարունակելու և 2-3 ճակատով այս իշխանությունների դեմ պայքարելու համար աշխատանքները»,-ասաց Սաղաթելյանը:

Նա շեշտեց՝ մինչև այժմ իրենց տված գնահատականներում, մոտեցումներում որևէ բան չի փոխվել, հետևաբար, եթե մեր գնահատումները նույնն են, պայքարի միջոցներն ավելի վճռական են դառնալու:

«Հայաստան» դաշինքը և ևս 3 քաղաքական ուժ ընտրությունները արդյունքները վիճարկում են Սահմանադրական դատարանում: ՍԴ-ն այժմ քննում է այդ դիմումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]