«Երևանյան բեսթսելեր». «Ալքիմիկոսը»՝ առաջին հորիզոնականում. թարգմանական. հունիս, 2021
9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է հունիսիվաճառքների հիման վրա:
Առաջին հորիզոնականն է զբաղեցնումբրազիլացի գրողՊաուլուԿոելյուիլավագույնստեղծագործություններիցմեկը` «Ալքիմիկոսը»: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:Թարգմանությունը՝ Աննա Մարությանի:
Շառլ Ազնավուրի«Հայրս՝ այդ հսկան»երկրորդ հորիզոնականում է: Ազնավուրը ներկայանում է հումորի եւ երեւակայության 16 զարդով, որոնք լեցուն են անակնկալներով, դրամայով ու երջանիկ լինելու խոհափիլիսոփայությամբ։ 16 նովել եւ պատմվածք, որոնք տարիների ընթացքում գրել է մեծ շանսոնյեն, եւ այժմ ներկայացվումեն մեկ ժողովածուով։Թարգմանիչ՝ Սամվել Գասպարյան:
Սալի Ռունիի «Նորմալ մարդիկ»գիրքը երրորդ տեղում է: Քոնելն ու Մարիաննան մեծացել են միեւնույն փոքր, գավառականքաղաքում, բայց նմանությունները դրանով ավարտվում են: Դպրոցում Քոնելը հայտնի է ու սիրված, իսկ Մարիաննան միայնակ է: Բայց երբ նրանք մի անգամ զրույցի են բռնվում, նրանց կյանքը մեկեն փոխվում է: Մի տարի անց երկուսն էլ Դուբլինում են, Թրինիթի քոլեջում: Մարիաննան մտնում է նոր սոցիալական միջավայր, մինչդեռ Քոնելը երկչոտ ու անվճռական պատանու պես երկրորդական դերում է: Համալսարանում Մարիաննան ու Քոնելը երբեմն միասին են, բայց հաճախ՝ ուրիշներով տարված։ Նրանք մագնիսի պես ձգում են միմյանց, քանի որ անդիմադրելի կապվածություն են զգում:Թարգմանիչ՝ Աստղիկ Սարգսյան:
Չորրորդ տեղում էԱլեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը»: Ալիսիա Բերենսոնի կյանքը, թվում է, կատարյալ է: Հայտնի նկարչուհին ամուսնացած է նորաձևության ոլորտում հանրահայտ լուսանկարչի հետ, ապրում է Լոնդոնի հեղինակավոր թաղամասում: Մի օր, ուշ երեկոյան, ամուսինը՝ Գաբրիելը, վերադառնում է նկարահանումից, և Ալիսիան 5 անգամ կրակում է նրա դեմքին, ինչից հետո այլևս ոչ մի բառ չի արտասանում: Ալիսիան հրաժարվում է խոսել կամ որևէ կերպ բացատրել եղելությունը, ինչի պատճառով ընտանեկան ողբերգությունը վերածվում է մեծ առեղծվածի, որը բորբոքում է հանրության երևակայությունը։ Ալիսիան անմիջապես հայտնի է դառնում, իսկ նա՝ լռակյաց հիվանդը, գովազդային վահանակներից ու հանրության ուշադրությունից թաքնվում է հոգեբուժարանում: Թեո Ֆաբերը քրեական հոգեթերապևտ է. նա երկար է սպասել Ալիսիայի հետ աշխատելու հնարավորությանը: Որոշել է ստիպել, որ Ալիսիան խոսի և բացահայտի, թե ինչու է սպանել ամուսնուն:Թարգմանիչ` Աստղիկ Աթաբեկյան:
Հինգերորդհորիզոնականում էՄարկ Արենի «Սուրբծննդյան հրեշտակը»վիպակը: Ամեն տարի Սուրբ Ծնունդին հրեշտակները երկնքից իջնում են երկիր՝ մարդկանց երազանքներն իրականացնելու: Բայց օգնել կարողանում են միայն նրանց, ում տեսնում են: Հրեշտակն օգնության է հասնում Քրիստինեին, նրանք սիրահարվում են իրար: Հրեշտակը կանգնում է երկընտրանքի առաջ. կա՛մ թողնել իր մեծ սերը և վերադառնալ երկինք, կա՛մ մնալ երկրի վրա և դառնալ սովորական մահկանացու...Թարգմանիչ՝ Հովհաննես Այվազյան:
Վեցերորդ հորիզոնականումՌեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ն է: Հրկիզող Գայ Մոնթագի տան հեռուստապատերով պարփակված իրականության գրկում ապրում է Միլդրեդը՝ նրա կինը: Ամերիկյան զվարճանքի հասարակությունը վաղուց այլևս չի հանդուրժում գրքեր՝ համարելով դրանք դժբախտության աղբյուր, իսկ գրքերի թաքստարանների տեղերը մատնում է հրկիզողներին: Շուտով, սակայն, գրքեր կգտնվեն նաև Մոնթագի տանը: Ֆիզիկական փախուստը նաև մտածելու սովորույթին վերադառնալու ճանապարհն է:Բնագրից թարգմանությունը՝ Լուսինե Հարոյանի:
Յոթերորդ հորիզոնականում է գերմանացի գրողՌիչարդԲախիամենահայտնի«ՋոնաթանԼիվինգսթոնճայը»ստեղծագործությունը: Գրողը ներկայացնում է` ինչպես են հասարակ ճայերն ուզում իմանալ ծովափից սննդի աղբյուր գտնելու ճանապարհը: Նրանց համար կյանքի իմաստը ոչ թե թռչելու, այլ սնվելու մեջ է: Սակայն Ջոնաթան Լիվինգսթոնը հասարակ ճայ չէ, նա անվերապահորեն չի հետևում մյուս ճայերին, այլ համառորեն սովորում է ինքնուրույն թռչել: Հասարակ ճայերը չեն կիսում նրա հետաքրքրությունը թռչելու նկատմամբ, ծնողներն էլ փորձում են սիրելի զավակին ճիշտ ուղու վրա դնել, բայց ոչինչ չի կարող կանգնեցնել Ջոնաթանին:Թարգմանել է Նաիրա Հարությունյանը:
Զարա Բաբայանի «Կրկին ծնվածները»ութերորդ տեղում է: «Կրկին ծնվածները» վիպակը Ցեղասպանության խորքը մինչև վերջ բացելու հնարավորություն ընձեռող պատմություն է՝ որքան անհավատալի, նույնքան հավատարժան, որքան իրական, նույնքան հրաշալի։Թարգմանիչ՝ Ներսես Աթաբեկյան:
Էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին»իններորդ տեղում է:Գլխավոր հերոսներն են տաքարյուն Լիլան և գրքի հեղինակ Էլենան։ Նրանք դառնում են կին, մայր, առաջնորդ և այդ ամբողջ ընթացքում պահպանում են իրենց բարդ, երբեմն նաև հակասական ընկերությունը: Վեպը հյուսում է Լիլայի և Էլենայի պատմությունը՝ սկսած 10 տարեկանում նրանց բախտորոշ հանդիպումից մինչև դպրոց և պատանեկություն: «Իմ հանճարեղ ընկերուհին» վեպն ընկերության էությունը քննող հուզիչ խորհրդածում է, նաև պատմություն մի ամբողջ ազգի մասին: Այս երկու կանանց կյանքի պատմության միջոցով Ֆերանտեն պատմում է թաղամասի, քաղաքի և երկրի մասին, որոնք, ժամանակի ընթացքում վերափոխվելով, փոխում են նաև երկու գլխավոր հերոսուհիների փոխհարաբերությունները:Թարգմանիչ` Ջեննի Ֆիլյան:
Տասներորդ հորիզոնականում է ՋորջՕրուելի«1984»վեպը: 1949 թ. հրատարակված «1984» հանրահայտ վեպը նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին անգամ լույս տեսավ միայն 1988 թ.։ Տարբեր ժամանակներում տարբեր երկրներում վեպը պարբերաբար արգելվել է՝ երբեմն ծիծաղելի պատճառաբանություններով։ 2009 թ.-ին The Times լրագիրը վեպն ընդգրկել է վերջին 60 տարում հրատարակված 60 լավագույն գրքերի ցանկում, իսկ Newsweek հանդեսը բոլոր ժամանակների և ժողովուրդների 100 լավագույն գրքերի շարքում «1984»-ին հատկացրել է երկրորդ տեղը։Թարգմանիչ՝ԱստղիկԱթաբեկյան:
«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը
Աստղանիշովնշվածգրքերըցանկվերադարձածներնեն:
Վարկանիշայինցուցակիկազմմանհարցումներինմասնակցելեն«Բուկինիստ»(011-53-74-13),«Դարան- Հայգիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66),գրախանութներիևգրատներիցանցերը:
Տեղ |
Փոփ. |
Գիրք |
Հրատ. | Քանակ | |
1 | * | ![]() |
Պաուլու Կոելյու «Ալքիմիկոսը» |
Անտարես | 98 |
2 | +3 | ![]() |
Շառլ Ազնավուր «Հայրս՝ այդ հսկան» |
Newmag | 49 |
3 | * | ![]() |
Սալի Ռունի «Նորմալ մարդիկ» |
Newmag | 35 |
4 | +3 | ![]() |
Ալեքս Մայքլիդիս «Լռակյաց հիվանդը» |
Newmag | 33 |
5 | +5 | ![]() |
Մարկ Արեն «Սուրբծննդյան հրեշտակը» |
Բուկինիստ | |
6 | -2 | ![]() |
Ռեյ Բրեդբըրի «Ֆարենհայթ 451» |
Զանգակ | 28 |
7 | * | ![]() |
Ռիչարդ Բախ «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» |
Անտարես | 26 |
8 | * | ![]() |
Զարա Բաբայան «Կրկին ծնվածները» |
Անտարես | 26 |
9 | -7 | ![]() |
Էլենա Ֆերանտե «Իմ հանճարեղ ընկերուհին» |
Newmag | 24 |
10 | * | ![]() |
Ջորջ Օրուել «1984» |
Անտարես | 23 |