Հասարակական

ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով նիստը

2 րոպեի ընթերցում

ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով նիստը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սահմանադրական դատարանում շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման գործով դատաքննությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս փուլում կողմերը հարցեր են ուղղում երրորդ անձին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Ռուստամ Բադասյանին:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը հարցրեց, թե վստահո՞ւմ են, արդյոք, Սահմանադրական դատարանի որոշումներին:

Բադասյանն արձագանքեց. «Սահմանադրական դատարանի որոշումները արտահայտված իրավական դիրքորոշումներ են, վստահելու գործոնը, կարծում եմ, բացարձակ կարևոր չէ, դրանք պարտադիր են կատարման համար, այդ դիրքորոշումներն էական նշանակություն ունեն Հայաստանում իրավանորմերի կիրառման, վերլուծության համար և մեր կյանքի գրեթե բոլոր ասպարեզներում»:

Հարցին, թե վստահու՞մ են, արդյոք, սույն գործը քննող ՍԴ-ին՝ Բադասյանը դրական պատասխան տվեց:

ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկել են 4 քաղաքական ուժեր: Սահմանադրական դատարանը որոշել էր միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերում են նույն հարցին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում