Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 71 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 71 նոր դեպք
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 226 459 դեպք, որոնցից 217 731 -ն` առողջացած, 4547-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3073 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 238 211 թեստավորում:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, հուլիսի 11-ին  կատարվել է 3516 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 71 նոր դեպք,  առողջացել է 73 մարդ, արձանագրվել է մահվան 3 դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1108 է:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]