Քաղաքականություն

Հայտնի է, թե ԿԸՀ-ից ովքեր կմասնակցեն ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով նիստին

2 րոպեի ընթերցում

Հայտնի է, թե ԿԸՀ-ից ովքեր կմասնակցեն ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով նիստին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սահմանադրական դատարանում 4 քաղաքական ուժերի դիմումերի հիման վրա 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով նիստին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից կմասնակցեն ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, քարտուղար Արմեն Սմբատյանը և անդամ Նունե Հովհաննիսյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԿԸՀ արտահերթ նիստում նախագահ Տիգրան Մուկուչյանը հիշեցրեց, որ 4 քաղաքական ուժերի կողմից ներկայացվել են դիմումներ, որոնցով վիճարկվում են 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Ներկայացված դիմումով պատասխանող հանդես է գալիս ԿԸՀ-ն:

ԿԸՀ որոշման նախագծով առաջարկվեց լիազորել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանին և ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանին ՍԴ-ում մասնակցելու 4 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա 2021 թվականի հունիսի 27-ի ԱԺ 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին ԿԸՀ որոշման հետ կապված վեճի վերաբերյալ գործերի դատաքննությանը: Դատաքննությանը մասնակցելու համար ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչներին լիազորելու մասին որոշման նախագիծը քվեարկության ստացավ 7 կողմ ձայն և ընդունվեց:

Սահմանադրականդատարանըորոշելէմիավորելընտրություններիարդյունքներըվիճարկելուվերաբերյալ «Հայաստան»և «Պատիվունեմ»դաշինքների, «Զարթոնք»և «Հայոցհայրենիք»կուսակցություններիդիմումները,քանիորդիմումներըվերաբերվումեննույնհարցին:Բոլորդիմումներըմիավորվածկքննվեննույննիստումհուլիսի 9-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում