Հասարակական

Կստեղծվի ավելի քան 10 մլն դոլար ընդհանուր արժեք ունեցող ֆիզիկա-հետազոտական կենտրոն

1 րոպեի ընթերցում

Կստեղծվի ավելի քան 10 մլն դոլար ընդհանուր արժեք ունեցող ֆիզիկա-հետազոտական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը ՀՀ սեփականություն հանդիսացող Երևանի Աջափնյակ Ալիխանյան եղբայրների փողոց 2 հասցեում գտնվող արտադրամասն անհատույց օգտագործման իրավունքով՝ 25 տարի ժամկետով կհանձնի «Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամին:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ըստ նախագծի հիմնավորման, կենտրոնը նախատեսվում է վերանորոգել տվյալ անշարժ գույքը, ձեռք բերել հաստոցներ և այլ տեխնիկա, արքավորումներ՝ գիտության, կրթության և տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտներում հետազոտություն, գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու, փորձանմուշներ մշակելու նպատակով:

Հիմնադրամի կողմից ներկայացված ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է, որ կստեղծվի ավելի քան 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեք ունեցող ֆիզիկա-հետազոտական կենտրոն՝ բարձրացնելով կիրառական տեխնոլոգիաների արտադրության և զարգացման ոլորտում Հայաստանի դերն ու նշանակությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում