Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կառավարությունը խթանում է կապիտալի շուկաների զարգացումը

Կառավարությունը խթանում է կապիտալի շուկաների զարգացումը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը փոփոխություններ կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում` տնտեսության մեջ այլընտրանքային ֆինանսական գործիքների կիրառումը և կապիտալի շուկաների զարգացումը խթանելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ հիմնավորման, ՀՀ-ում ներկայում գրեթե բացակայում են բիզնեսի ֆինանսավորման այնպիսի այլընտրանքային գործիքներ, ինչպիսիք են մասնավոր բաժնեմասային ֆոնդերը և բորսայում ցուցակման ինստիտուտը: Բիզնեսի ֆինանսավորման հիմնական աղբյուրը բանկային վարկն է, որն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր:

Տնտեսավարող սուբյեկտները հաճախ ի վիճակի չեն լինում ֆինանսավորել ընդլայնման նախագծերը կամ շրջանառու միջոցները բանկերի միջոցով մի շարք պատճառներով, որոնցից են՝ գրավադրման համար ակտիվների պակասը, ակնկալվող դրամական հոսքերի անկանխատեսելիությունը, բարձր տոկոսադրույքները և այլն:

ՀՀ-ում գործող այլընտրանքային ֆինանսավորման աղբյուր է հանդիսանում «Ամբեր Կապիտալ» ընկերության կողմից կառավարվող ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդը, որն իր գործունեությունը սկսել է 2020 թվականի հունվարից։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նշեց, որ ներկայում ֆոնդի կողմից մոտ 31 մլն ԱՄՆ դոլար է ներգրավվել: Նրա խոսքով՝ Հոլանդիայի զարգացման բանկը (FMO) պատրաստակամ է ներդրում իրականացնել ֆոնդում 7 միլիոն ԱՄՆ դոլարի չափով՝ պայմանով, որ ֆոնդի չափը իր կողմից ներդրում կատարելուց հետո մինչև ս․թ․ հուլիսի 20-ը կլինի առնվազն 45 միլիոն ԱՄՆ դոլար:

«ՀՀ կառավարության կողմից ակնկալվող առնվազն 7 մլն ԱՄՆ դոլար չափով ներդրումը հնարավոր կդարձնի FMO-ի ներգրավվածությունը, որը կստեղծի մուլտիպլիկատիվ էֆեկտ ՀՀ տնտեսության համար, ինչպես նաև կնպաստի ֆոնդի համար այլ ներդրողների ներգրավվմանը, ինչն իր հերթին կհանգեցնի հավելյալ միջոցներ ՀՀ տնտեսության մեջ ներգրավվելուն»,- ասաց նա։

Ըստ այդմ՝ ՀՀ կառավարությունը նախատեսում է 3 մլն ԱՄՆ դոլարի չափով մասնակցություն, իսկ մնացած 4 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը կներդնի Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]