Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Կառավարությունը 5 տարով հարկային արտոնություն տրամադրեց «Լիեն Քոմփանի» ընկերությանը. կիրականացվի 1,46 մլրդ դրամի կապիտալ ներդրում

Կառավարությունը 5 տարով հարկային արտոնություն  տրամադրեց «Լիեն Քոմփանի» 
ընկերությանը. կիրականացվի 1,46 մլրդ դրամի կապիտալ ներդրում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «ԼԻԵՆ ՔՈՄՓԱՆԻ» փակ բաժնետիրական ընկերության  կողմից գերակա ոլորտում ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում հարկային արտոնություն տրամադրելու որոշման նախագծին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշմամբ ծրագրի մեկնարկի և դրան հաջորդող 5 հարկային տարվա շահութահարկի գումարը նվազեցվում է ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով՝ համապատասխան տարվա ընթացքում վճարված լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան համապատասխան հարկային տարվա համար հաշվարկված փաստացի շահութահարկի գումարի 30 տոկոսը։

Ծրագրի մեկնարկման տարի է համարվում 2021 թվականը։

«ԼԻԵՆ ՔՈՄՓԱՆԻ» ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին և զբաղվում է էլեկտրահաղորդալարերի և մալուխների արտադրությամբ։ Ծրագրի նպատակն է ՀՀ-ում ստեղծել էլեկտրական մալուխների ժամանակակից օբյեկտ։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․46 մլրդ դրամի կապիտալ ներդրում և մինչև 2026 թվականը ստեղծել 20 նոր աշխատատեղ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am