Հասարակական

Օտարերկրացիները Հայաստանում այսուհետ կկարողանան պատվաստվել միայն շարժական կետերում

1 րոպեի ընթերցում

Օտարերկրացիները Հայաստանում այսուհետ կկարողանան պատվաստվել միայն շարժական կետերում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի դեմ պատվաստման համար Հայաստան են գալիս շատ օտարերկրացիներ, ինչի հետևանքով հատկապես Երևանի կենտրոնում պոլիկլինիկաներում հերթեր են գոյանում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստի սկզբում նշեց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ երեկ որոշում է կայացվել, որ պոլիկլինիկաները կսպասարկեն միայն ՀՀ քաղաքացիներին և այստեղ կացության իրավունքով բնակվողներին:

«Իսկ արտասահմանից ժամանած անձինք կարող են պատվաստվել շարժական կետերում, որոնք բացօթյա տարածքներում են։ Եվ հուսով ենք՝ այդ հերթերի խնդիրը կվերանա։ Սա ևս մեկ անգամ շեշտում է, թե ինչքան կարևոր է, որ երկրում առկա են պատվաստանյութերը, պետությունն ամեն ջանք թափել է դրանք ապահովելու և անվճար կերպով քաղաքացիներին տրամադրելու համար։ Եվ, գուցե, նաև մեր քաղաքացիները, տեսնելով օտարերկրացիների բուռն ռեակցիան, պետք է ավելի հակված լինեն օգտվելու այդ բարիքից»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում