Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Մասդար» ընկերությունը ճանաչվում է Հայաստանում 200 Մվտ հզորությամբ արևային կայանի տեղակայման մրցույթի հաղթող

«Մասդար» ընկերությունը ճանաչվում է Հայաստանում 200 Մվտ հզորությամբ արևային 
կայանի տեղակայման մրցույթի հաղթող

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերականգնվող էներգետիկայի ոլորտում աշխարհում առաջատարներից մեկը հանդիսացող «Մասդար» ընկերությունը ՀՀ կառավարության կողմից պաշտոնապես ճանաչվել է Հայաստանում արդյունաբերական մասշտաբի 200 Մվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի մրցույթի հաղթող։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդից:

ՀՀ կառավարության կողմից հայտարարված միջազգային մրցույթում «Մասդարն» ի սկզբանե առաջարկել էր 0,0299 ԱՄՆ դոլար կՎտժ սակագինը։ Մրցութային փուլում ընկերությունն առաջարկեց 0,0290 ԱՄՆ դոլար կՎտժ վերջնական սակագինը։

200 Մվտ հզորությամբ արևային կայանը տեղակայվելու է Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքներում, որտեղ արևային ճառագայթումը բավականին բարենպաստ է նման նախագծերի համար, իսկ տեղանքը՝  գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու տեսանկյունից՝ ոչ բարենպաստ։

Ծրագիրը բաղկացած է լինելու մի քանի փուլերից՝ ծրագրի նախագծում, ֆինանսավորում, կառուցում և շահագործում։ Մասդար ընկերությանը և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (այսուհետ՝ ԱՆԻՖ) պատկանելու են համատեղ ընկերության բաժնեմասերի համապատասխանաբար 85%-ը և 15%-ը։

Այս առիթով «Մասդարի»  տնօրեն Մոհամադ Ալ Ռամահին ասել է. «Ճանաչվելով Հայաստանում արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանի մրցույթի հաղթող՝ սկիզբ է դրվում մեր գործընկերներ ԱՆԻՖ֊ի և ՀՀ կառավարության հետ համագործակցության նոր և հետաքրքիր փուլի։ Սա կարևոր էջ է Հայաստանի՝ դեպի մաքուր էներգիա անցում կատարելու ճանապարհին։ Ցածր արժեքով արևային էներգիան կօգնի խթանել նոր ոլորտներ, ստեղծել աշխատատեղեր և երկիրը տանել դեպի ծաղկուն և իրապես կայուն ապագա։ Մասդարը հպարտ է աջակցել Հայաստանին՝ հասնելու վերականգնվող էներգետիկայի ոլորտում իր հավակնոտ թիրախներին։ Առաջիկայում անհամբեր ենք դիտարկել երկրում այնպիսի հնարավորություններ, որոնք կունենան մաքուր էնէրգիայի ենթակառուցվածքը զարգացնելու մեծ ներուժ»։

Իր հերթին ԱՆԻՖ-ի տնօրեն Դավիթ Փափազյանը նշել է. «Մենք բոլոր մակարդակներում բավական մեծ աշխատանք ենք իրականացրել այս ծրագիրը կյանքի կոչելու համար։ Թվում է, թե տարիներ շարունակ աշխատել ենք այս գործընթացի իրագործման ուղղությամբ։ Միևնույն ժամանակ գիտակցում ենք, որ մինչ այսօր սա ամենամեծ միանվագ ներդրումն է կանաչ տնտեսության մեջ և ամենամեծերից ժամանակակից Հայաստանի պատմության մեջ։ Մենք թե՛ հպարտ և թե՛ հաջողակ ենք Հայաստանի էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման և դեպի վերականգնվող էներգետիկա էվոլյուցիայի այս կարևորագույն ճանապարհին ունենալ այնպիսի գործընկեր, ինչպիսին «Մասդարն» է»։

Ընկերության կողմից ներդրվելու է շուրջ 174 միլիոն ԱՄՆ դոլար։ Ծրագրի շրջանակներում կկառուցվի նաև նոր ենթակայան: Արևային կայանը կկառուցվի մոտ 500 հա տարածքի վրա, իսկ որպես հարակից օգուտներ, կստեղծվեն բազմաթիվ ուղղակի և անուղղակի աշխատատեղեր:

Մրցույթը՝ «Մասդարի» և ԱՆԻՖ-ի 2019 թվականի նոյեմբեր ամսին ստորագրված՝ Հայաստանում 400 ՄՎտ ընդհանուր հզորությամբ վերականգնվող էներգիայի նախագծերի մշակման վերաբերյալ պաշտոնական համաձայնագրի մաս էր կազմում:  Հետագա քննարկումներ են ընթանում հաջորդ 200 ՄՎտ հզորությամբ կայանի ներդրման ծրագրի շուրջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]