Քաղաքականություն

Հայտնի է ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննության օրը

2 րոպեի ընթերցում

Հայտնի է ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննության օրը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանը հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի դիմումները կքննարկի հուլիսի 9-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Սահմանադրական դատարանի կայքը, նիստը կմեկնարկի ժամը 11:00-ին:

Սահմանադրական դատարանը որոշել է միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերվում են նույն հարցին: Բոլոր դիմումները միավորված կքննվեն նույն նիստում: Միավորված գործով զեկուցող է նշանակվել ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը:

Միավորված գործի դատաքննությունն անցկացվելու է բանավոր ընթացակարգով:

Որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվելու է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, միավորված գործով որպես հարակից պատասխանողներ դատավարությանը ներգրավվելու են ՀՀ դատախազությունը, ՀՀ ոստիկանությունը և ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

«Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ» դաշինքը, «Զարթոնք» կուսակցությունը և «Հայոց հայրենիք» կուսակցությունը հունիսի 20-ին կայացած աևրտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումներ են ներկայացրել ՍԴ հուլիսի 2-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում