Հասարակական

Գյումրիի ավտոկայանի մոտակայքում հայտնաբերված նորածնի առողջական վիճակը կայունանում է

2 րոպեի ընթերցում

Գյումրիի  ավտոկայանի մոտակայքում հայտնաբերված  նորածնի  առողջական վիճակը կայունանում է

ԳՅՈՒՄՐԻ, 5 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի ավտոկայանի մոտակայքում հայտնաբերված նորածինը շարունակում է մնալ Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Նրա առողջական վիճակը կայունանում է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի բժշկուհի Մարգարիտա Հարությունյանը: «Երեկ մի փոքր ջերմել էր, այսօր արդեն նորմալ է, վիճակը կայունանում է, կա դրական տեղաշարժ: Եթե վերջնական համոզվենք, որ էլ չի ջերմում ու քաշ է ավելացնում, վերակենդանացման բաժանմունքից փոքրիկին կտեղափոխենք» ,-ասաց Մարգարիտա Հարությունյանը:

Գյումրիի Ավտոկայան թաղամասում պարիսպներից մեկի տակ հուլիսի 3-ին առավոտյան թողել էին քանի ժամ առաջ ծնված նորածին տղա երեխայի։Երեխային նկատել էր պատահական անցորդ։ Նա լսել էր երեխայի ձայն, մոտեցել ու տեսել, որ շարժվում է ու անմիջապես ահազանգել էր ոստիկանություն ու շտապօգնություն: Ժամը 10։30-ի սահմաններում նորածինը շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։ Նրա քաշը 3 կգ 100 գրամ է, հասակը`51 սմ: Երեխան առողջ է: Նորածնին լքելու փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 34-106 հոդվածի հականիշներով:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում