Սպորտ

Լևոն Արոնյանը հաղթեց Goldmoney Asian Rapid-ում

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը հաղթեց Goldmoney Asian Rapid-ում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթեց Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի առցանց մրցաշարի եզրափակչի խաղային երկրորդ օրը ևս Արոնյանը հաղթանակ հասավ` պարտության մատնելով Վլադիսլավ Արտեմիևին2:0 հաշվով:

Goldmoney Asian Rapidմրցաշարի կազմակերպիչներն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը և կանանց վարկանիշային աղյուսակի առաջատար Հու Յաֆանը:Մրցաշարն ունի1,6միլիոն մրցանակային ֆոնդ:

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո:Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել,որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները.Արոնյանը հեռանում է Հայաստանից:Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում