Կիլիկիո Հայոց կաթողիկոսը Հռոմի պապի հետ քննարկել է հայ ռազմագերիների հարցը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատիկանում վերջերս տեղի ունեցած Լիբանանի քրիստոնյա հոգևոր պետերի ժողովի ընթացքում Ամենայն Հայոց Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ քննարկել է Արցախի պատերազմի հետևանքներն ու մինչ օրս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո Հայոց կաթողիկոսարանը:
Արամ Ա կաթողիկոսը հիշեցրել է, որ Ադրբեջանի կողմից ռազմագերիների դեմ ցուցաբերած հակաօրինական վերաբերմունքը դեմ է միջազգային օրենքին: Նա շնորհակալություն է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապին հայ ռազմագերիների հարցին անդրադառնալու համար և խնդրել, որ հարմար առիթի դեպքում կրկին անդրադառնա հայ ժողովրդին հուզող այդ հարցին՝ նպաստելով հայ գերիների վերադարձին: