Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Առնո Բաբաջանյանի 100-ամյակին միջոցառումներ են նախատեսվում Երևանի հրապարակներում ու այգիներում

Առնո Բաբաջանյանի 100-ամյակին միջոցառումներ են նախատեսվում Երևանի 
հրապարակներում ու այգիներում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ, Խորհրդային Միության և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հովանու ներքո, կիրականացնի «Բաբաջանյանը Երևանում» համերգային նախագիծը: Այն տեղի կունենա հուլիսի 3-9-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծի շրջանակում Հայաստանի պետական ֆիլհարմոնիան մայրաքաղաքի մի շարք հրապարակներում և այգիներում կկազմակերպի 6 բացօթյա համերգ: Համերգների ընթացքում կներկայացվեն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:

Հուլիսի 3-ին  ժամը 18:00 - 20:00-ը միջոցառում կիրականացվի Կենտրոն վարչական շրջանում՝ Առնո Բաբաջանյանի արձանի հարակից տարածքում, հուլիսի 4-ին ժամը  21:00-23:00-ը նույն տարածքում մեկ այլ ծրագիր է նախատեսվում,  հուլիսի 6-ին 21:00 - 23:00-ը՝ Նոր Նորք վարչական շրջանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում, հուլիսի 7-ին 19:00 - 22:00-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի հրապարակում,  հուլիսի 8-ին 19:00 - 22:00-ը՝ Էրեբունի վարչական շրջանի Վարդավառի լճի հարակից տարածքում և  հուլիսի 9-ին 19:00 - 22:00-ը՝ Աջափնյակ վարչական շրջանի Թումանյանի անվան զբոսայգում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am