Հասարակական

Վլադիմիր Գասպարյանի գույքի վրա արգելանք է դրվել

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր Գասպարյանի գույքի վրա արգելանք է դրվել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում իրականացվող ուսումնասիրության արդյունքում ՀՀ նախկին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի գույքի վրա արգելանք է դրվել։ Այս մասին «Արմենպրես»-ից տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

«Գասպարյանը հունիսի 18-ին հրավիրվել է դատախազություն՝ բացատրություն ներկայացնելու։ Դատարանի որոշմամբ Վլադիմիր Գասպարյանի գույքի նկատմամբ կիրառվել է արգելանք»,- նշեցին դատախազությունից

Դատախազությունից հավելեցին նաև, որ, հաշվի առնելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում իրականացվող ուսումնասիրության գաղտնիությունը, այլ անձանց պատկանող գույքի նկատմամբ իրականացվող ուսումնասիրության վերաբերյալ տվյալներ չեն կարող տրամադրել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում