Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՄԱԶԾ-ն ՌԴ ֆինանսավորմամբ ՀՀ-ում կաջակցի շուրջ 28 000 բնակչի՝ ներառյալ տեղահանվածների

ՄԱԶԾ-ն ՌԴ ֆինանսավորմամբ ՀՀ-ում կաջակցի շուրջ 28 000 բնակչի՝ ներառյալ 
տեղահանվածների

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Միհաելա Ստոյկոսկան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի առավել խոցելի համայնքներին և խմբերին՝ ներառյալ տեղահանվածներին, աջակցություն տրամադրելու ծրագրի մեկնարկի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը տեղեկացնում է, որ ծրագիրը, մասնավորապես, կթիրախավորի Հայաստանի սահմանամերձ՝ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերը: Նշվում է, որ 3.2 միլիոն ԱՄՆ դոլարի ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից և իրականացվում ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի միջոցով:

Ծրագիրը համահունչ է ներառական աճի, ձեռներեցության և աշխատատեղերի ստեղծման միջոցով աղքատության դեմ պայքարի ՀՀ կառավարության օրակարգին և նպատակ ունի Հայաստանի մարզերում ստեղծել կայուն ապրուստի միջոցներ անապահով խմբերի համար՝ ներառյալ տեղահանվածները և վետերանները, աշխատատեղերի ստեղծման տարատեսակ մեխանիզմների միջոցով աջակցել նրանց սոցիալ-տնտեսական ինտեգրմանը, առավելագույնի հասցնել սոցիալ-տնտեսական վերականգնման օգուտները համայնքների և խոցելի խմբերի համար՝ միևնույն ժամանակ տրամադրելով կայուն  և կանաչ էներգիայի լուծումներ:

«Այսօր մեկնարկած ծրագրի հիմնական նպատակներից մեկն է նպաստել հայ հասարակության հետկոնֆլիկտային սթրեսը հաղթահարելուն, վերականգնելու վստահությունն ու առաջ շարժվելու ուժը. այն, ինչին մենք, որպես հիմնական ռազմավարական դաշնակից, մեծ նշանակություն ենք տալիս: Այս նախաձեռնությունը ևս մեկ քայլ է Ռուսաստանի հետևողական և համակարգված աջակցությանը Հայաստանի համապարփակ ,սոցիալ-տնտեսական զարգացմանը, որն իրականացվում է երկկողմ և միջազգային մեխանիզմներով», - նշել է Սերգեյ Կոպիրկինը:

«ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը՝ Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ, ոչ միայն հոգալու է Հայաստանի խոցելի համայնքների և խմբերի անմիջական կարիքները՝ այդ թվում կենսապահովման, բնակարանային, աշխատատեղերի, էներգիայի և այլ հարցեր, այլ նաև կայուն լուծումներ է առաջարկելու, որոնք ավելին են քան մարդասիրական օգնությունը և ուղենշում են զարգացման ճանապարհ՝ օժանդակելով ապաստանող համայնքների զարգացմանը ու թեթևացնելով Հայաստանի կառավարության բեռը», - նշել է Միհաելա Ստոյկոսկան:

ՄԱԶԾ-ն և Ռուսաստանի Դաշնությունը հաջող գործընկերության երկարատև պատմություն ունեն կայուն զարգացման, գյուղական զբոսաշրջության, կլիմայի փոփոխության, էներգիայի և շրջակա միջավայրի պահպանման ոլորտներում: Ընթացիկ երկամյա ծրագիրը կիրականացվի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am