Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1922 թ. հունիսի 30-ին ծնվել է Ժակ Իխմալյանը՝ հայ նկարիչ, լրագրող (մահ.՝ 1978 թ.)։

-1944 թ. հունիսի 30-ին մահացել է Համբարձում Խաչանյանը՝ թատրոնի եւ կինոյի հայ դերասան (ծնվ.՝ 1894 թ.)։ Հայկական առաջին պետթատրոնի եւ ազգային կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից է։ 1922-ից աշխատել է ներկայիս Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում (Առաջին պետթատրոն), 1933-1935 թթ.՝ Երեւանի բանվորական թատրոնում։ 1925-ից նկարահանվել է «Հայկինոյում»։ Ցայտուն անհատականություն, կատակերգակ-արտիստ Խաչանյանին բնորոշ էր հոգեբանական նրբերանգներով հագեցած, սոցիալական նկարագրով հուզիչ, գեղարվեստորեն հավաստի խաղ թե դրամատիկական թատրոնում, թե կինոյում։

-1894 թ. հունիսի 30-ին բացվեց Լոնդոնի Թաուեր բացովի կամուրջը։ Այն ամենահայտնի զբոսաշրջային կենտրոններից է եւ համարվում է Լոնդոնի խորհրդանիշներից մեկը, այդ իսկ պատճառով երբեմն շփոթում են Լոնդոնի կամրջի հետ։ Երկարությունը 244 մետր է, աշտարակների բարձրությունը՝ 65 մետր։ Ճարտարապետն է Հորացե Ջոնսը։

-1905 թ. հունիսի 30-ին Ալբերտ Էյնշտեյնը հրապարակեց Հարաբերականության հատուկ տեսությունը։ Հարաբերականության հատուկ տեսությունն ուսումնասիրում է փոքր արագությունները։

-1908 թ. հունիսի 30-ին ընկավ հայտնի Տունգուսյան երկնաքարը։

 

Հետաքրքիր է իմանալ

-Դելֆինները մեկ աչքը բաց են քնում:

-Կովի կաթից ալերգիա ունեցող մարդկանց թիվն աշխարհում ավելի մեծ է, քան մյուս բոլոր սննդամթերքներից:

-Ի տարբերություն արեգակնային համակարգի մյուս 7 մոլորակի, Երկիր մոլորակը միակն է, որի անվանումը կապ չունի ինչ-որ աստվածության հետ:

-ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգի եկեղեցիներում զկրտալն ու փռշտալն անթույլատրելի են:

-Ընձուղտը մաքրում է աչքերը 21 դյույմ երկարություն ունեցող լեզվի միջոցով:

-Միջին հաշվով մարդն օրվա մեջ ծիծաղում է մոտ 10 անգամ:

-Ջայլամի աչքն ավելի մեծ է, քան ուղեղը:

-20 երեխայից միայն մեկն է ծնվում բժշկի կանխորոշած օրը:

-Եթե մարդու մարմնի ատոմներից հեռացվի դատարկ տարածությունը, ապա այն ամենը, ինչ կմնա, կարող է անցնել ասեղի անցքով:

Ա. Հ.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]