Միջազգային

Աբխազիան Ռուսաստանին Է դիմել COVID-19-ի դեմ պայքարում օգնություն ցուցաբերելու համար

1 րոպեի ընթերցում

Աբխազիան Ռուսաստանին Է դիմել COVID-19-ի դեմ պայքարում օգնություն ցուցաբերելու համար

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբխազիան Ռուսաստանին Է դիմել COVID-19-ի դեմ պայքարում օգնություն ցուցաբերելու համար: Այդ մասին հունիսի 29-ին անցկացված մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնել Է հանրապետության առողջապահության նախարարության ղեկավար Էդուարդ Բուտբան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք դիմել ենք Ռուսաստանի Դաշնությանը՝ խնդրելով ուժեղացնել (COVID-19-ի դեմ պայքարում) օգնությունը անհրաժեշտության դեպքում եւ վերսկսել ռուսաստանցի բժիշկների ժամանումը հերթապահության մեթոդով ծառայություն կատարելու համար: Այդ հարցը քննարկվում Է»,-ասել Է Բուտբան: Դրա հետ մեկտեղ նախարարը նշել Է, որ Աբխազիայում ավելացել Է կորոնավիրուսով հիվանդացածների թիվը:

Անցալ տարի ռուսաստանցի բժիշկներն Աբխազիա Էին ժամանել կորոնավիրուսով հիվանդներին օգնություն ցուցաբերելու համար: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ հանրապետությունում հայտնաբերվել են COVID-19-ի բրիտանական եւ հնդկական շտամներ: Աբխազիայում հայտնաբերված COVID-19-ով ախտահարվածների ընդհանուր թիվը կազմում Է 17 հազար 44, ապաքինվել Է 15 հազար 407 մարդ, 245 վարակվածներ մահացել են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում