Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

 Հունաստանում գտել են ինը տարի առաջ գողացված Պիկասոյի կտավը

 Հունաստանում գտել են ինը տարի առաջ գողացված Պիկասոյի կտավը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում գտել են Պաբլո Պիկասոյի «Կնոջ գլուխը» կտավը, որը Հունաստանի ազգային պատկերասրահից գողացել Էին ինը տարի առաջ: Այդ մասին հաղորդել Է BBC News-ը, վկայակոչելով Աթենքի ոստիկանությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նաեւ հաջողվել Է գտնել Փիթեր Մոնդրիանի «Հողմաղաց» նկարը, որը գողացել Էին Պիկասոյի կտավի եւ եւս մեկ ստեղծագործության հետ միասին: Հանցագործները մի քանի րոպեում երեք նկար են գողացել 2012 թվականին:

Կտավները գտել են այն բանից մի քանի ամիս անց, երբ ոստիկանությունը հայտարարեց, որ դրանք, ենթադրվում Է, մինչեւ այժմ գտնվում են Հունաստանում:

Պիկասոն «Կնոջ գլուխը» պատկերասրահին Է նվիրել 1949 թվականին՝ ի նշան Հունաստանի դիմադրությանը, որը նա ցուցաբերել Էր նացիստական Գերմանիային: Գեղանկարիչը կտավն ստեղծել Է 1939 թվականին:

Մայիսին Պիկասոյի «Պատուհանի մոտ նստած կինը» ստեղծագործությունը Christie՚s-ի աճուրդում վաճառվել Է 103,4 միլիոն դոլարով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am