Միջազգային

ՌԴ ԱԳՆ-ում գնահատել են իրանական միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրադրությունը

2 րոպեի ընթերցում

ՌԴ ԱԳՆ-ում գնահատել են իրանական միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական միջուկային գործարքի վերսկսման շուրջ պայմանավորվածությունը գտնվում Է հասանելիության սահմաններում: Այդ մասին հունիսի 25-ին հայտարարել Է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Պայմանավորվածությունը հասանելիության սահմաններում Է»,-ասել Է նա լրագրողներին:

«Այն, ինչն արդեն համաձայնեցվել Է, հարցերի ծավալի եւ բնույթի հարցում զգալիորեն գերակշռում Է այն, ինչը դեռ չի կարգավորվել: Բայց վերջին ցատկը միշտ մեծ դժվարությամբ Է տրվում»,-նշել Է Ռյաբկովը: Ավելի վաղ նա չԷր բացառում, որ վերջնական պայմանավորվածության ձեւակերպումը կարող Է ոչ թե ամիսներ, այլ շաբաթներ տեւել: Մոսկվան ԱՄՆ-ին կոչ Է անում ձեռնպահ մնալ հայտարարություններից, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ բանակցությունների ձգձգումը կարող Է դեւալվացնել պայմանավորվածությունը, ասել Է Սերգեյ Ռյաբկովը:

«Վերջին ցատկը միշտ մեծ դժվարությամբ Է տրվում, առավել եւս, որ հարցերը, որոնք դեռեւս չեն հասել թղթային ձեւակերպման փուլին, քաղաքականապես զգալի չափով լիցքավորված են: Ե՛վ ԱՄՆ-ի համար, ե՛ւ Իրանի համար: Ուստի տեղի Է ունենում ազդակների փոխանակում, այդ թվում՝ հրապարակային»,-լրագրողներին ասել Է Ռյաբկովը: Նրա խոսքով՝ այժմ «ամեն բան կախված Է քաղաքական կամքից»: «Ամերիկյան կողմի այն հիշատակումը, որ եթե գործընթացը հետագայում Էլ ձգձգվի, ապա հիպոթետիկորեն պայմանավորվածությունը կարող Է դեւալվացվել. ահա մենք դեմ ենք նման մոտեցմանը: Դա այդպես չԷ: ԳՀՀԾ-ն սկզբում ցուցաբերում Էր իր սեփական մասնագիտական պիտանիությունը»,-նշել Է փոխնախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում