Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Օգոստոս

Հայկական բասկետբոլի պատմության մեջ առաջին անգամ չեմպիոնը կմասնակցի ամերիկյան խոշոր մրցաշարի  

Հայկական բասկետբոլի պատմության մեջ առաջին անգամ չեմպիոնը կմասնակցի 
ամերիկյան խոշոր մրցաշարի

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ակումբային բասկետբոլի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի չեմպիոն «Վահագնի սիթին» կմասնակցի ամերիկյան խոշորագույն մրցաշարի:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեցին «Վահագնի սիթիի» մամուլի խոսնակ Խաչատուր Վրթանեսյանը և Ա լիգայի նախագահ Արա Պողոսյանը:

«Սա աննախադեպ իրադարձություն է, որ հայկական ակումբներից մեկը մասնակցում է նման հեղինակավոր մրցաշարի, որտեղ խաղում են NBA-ի մի շարք աստղեր: Այն կոմերցիոն բնույթ է կրում և ունի խոշոր մրցանակային ֆոնդ»,- ասաց Արա Պողոսյանը:

Խաչատուր Վրթանեսյանի խոսքով` «Վահագնի սիթիի» համար սա մեծ հնարավորություն է նման մրցաշարում Հայաստանը լավագույնս ներկայացնելու: «Անելու ենք առավելագույնը, որպեսզի լավ ներկայանանք մրցաշարին: Մեր կազմում ունենք Դարիուս Կլարկ, Թադե Քեշիշյան և այլոք, որոնք պրոֆեսիոնալներ են և խաղացել են Եվրասիական լիգայում»,- ասաց նա: Վրթանեսյանը շեշտեց, որ այս ամենը խոսում է այն մասին, որ հայկական ակումբները կարող են հնարավորություն ունենալ մասնակցելու միջազգային մրցաշարի, և որ հայկական բասկետբոլը մեծ հեռանկար ունի:

Մրցաշարին մասնակցում են 64 թիմ: Այն կանցկացվի ԱՄՆ մի քանի քաղաքներում: «Վահագնի Սիթիի» առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 24-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: Այն կցուցադրվի ESPN ալիքով:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]