Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 103 նոր դեպք, առողջացել է 82 մարդ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունիսի24-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության103նոր դեպք, առողջացել է82քաղաքացի, մահացել է՝2-ը: Մեկ օրում կատարվել է3452 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է1163 742-ի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր224533դեպք, որոնցից216312-ն առողջացման, 4505-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում2620պացիենտ:
Արձանագրվել է նաև մահվան1096դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։