Քաղաքականություն

Վճռական ներդրմամբ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում կանգնեցրել է հակամարտությունը. Պուտին

1 րոպեի ընթերցում

Վճռական ներդրմամբ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում կանգնեցրել է հակամարտությունը. Պուտին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային անվտանգության հարցերով Մոսկվայի IX համաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում անդրադարձել է ղարաբաղյան հարցին: Նա նշել է, որ վճռական ներդրմամբ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում կանգնեցրել է հակամարտությունը:

«Տարածաշրջանում ռուս խաղաղապահները հուսալի ձևով երաշխավորում են խաղաղությունն ու անվտանգությունը, անում են շատ բան հումանիտար իրավիճակը բարելավելու, տարածքներն ականազերծելու և սոցիալական ենթակառուցվածքները վերականգնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Վլադիմիր Պուտինը:

ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանը երբեք չի մոռանում պատասխանատվության մասին՝ ուղղված հարևան երկրների անվտանգությանն ու բարգավաճմանը: «Նրանց հետ մեզ միավորում են պատմական, մշակութային և մարդկային անքակտելի կապերը»,-հավելել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում