Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Օգոստոս

«Եկեք սպասենք». Ռուսաստանի դեսպանը՝ Գեղարքունիքում ռուսաստանյան սահմանապահների տեղակայման մասին

«Եկեք սպասենք». Ռուսաստանի դեսպանը՝ Գեղարքունիքում ռուսաստանյան 
սահմանապահների տեղակայման մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքում ռուս սահմանապահների տեղակայման ժամկետները դեռևս հստակ չեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հունիսի 22-ին լրագրողների խնդրանքով անդրադարձել է այն տեղեկությանը, որ Գեղարքունիքի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին, շուտով ռուսաստանյան սահմանապահ զորքեր են տեղակայվելու:

«Դուք գիտեք, որ ռուսական սահմանային կետեր արդեն կան Սյունիքում՝ հայ-ադրբեջանական սահմանի խնդրահարույց հատվածներում: Ինչ վերաբերում է հետագա քայլերին այս առումով՝ եկեք սպասենք», - ասել է Ռուսաստանի դեսպանը:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտարարել էր, որ մոտ օրերս հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ռուս սահմանապահներ կտեղակայվեն, որից հետո Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը հետ կքաշվեն սահմանագծից։ Տեղեկությունը հունիսի 22-ին լրագրողների հետ զրույցում հաստատել է նաև ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ նշելով, որ Գեղարքունիքի մարզում նախատեսվում է ռուսաստանյան խաղաղապահների տեղակայում: «Կատարման և տեխնիկական այլ հարցերի մասին լրացուցիչ կհայտնենք», - ասել է Դավթյանը։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]