1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանը մերժեց փողը և ընտրակաշառքը. Արթուր Բաղդասարյանն անդրադարձել է արտահերթ ընտրություններին

Հայաստանը մերժեց փողը և ընտրակաշառքը. Արթուր Բաղդասարյանն անդրադարձել է 
արտահերթ ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը կարծում է, որ հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին Հայաստանը մերժեց ընտրական ճնշումներով քվեներ տալու արատավոր պրակտիկան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին քաղաքական գործիչը գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

«Ժողովուրդը Հայաստանում մերժեց փողը և ընտրակաշառքը, մերժեց ընտրական ճնշումներով քվեներ տալու արատավոր պրակտիկան։ Հայաստանում ամրապնդվեց ազատ խոսքը, ազատ տնտեսությունը, ազատ ապրելու, ազատ խոսելու, ազատ գործելու  և արարելու չափազանց կարևոր քաղաքական իրավունքն ու հնարավորությունը։ Հայաստանում այլևս  անշրջելի դարձավ ժողովրդի քվեով, առանց փողի և պարտադրանքի իշխանություն ձևավորելու կարևորագույն քաղաքական իրավունքը»,-նշել է նա։       

Շնորհավորելով և ՔՊ-ին և «Հայաստան» դաշինքին՝ Արթուր Բաղդասարյանը նշել է, որ պետք է արձանագրել մի բան՝ ի  վերջո Հայաստանում հաղթեց ոչ թե տեղական բդեշխը, փողը և թաղային հեղինակությունը, այլ  քաղաքացու  քվեն և երկրի զարգացման նրա տեսլականը  և, ըստ որում, անկախ նրանից ինչքանով  և ինչպես է այդ քվեի տերը գիտակցում մեր երկրի առաջ ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները։

Արթուր Բաղդասարյանը կարևոր է համարել ապագայում քաղաքական դաշտում հնարավոր փոփոխությունները: Նա հիշեցրել է իր՝ նախկինում արված դիտարկումներն այն մասին, որ կուսակցությունների խոշորացումն անհրաժեշտություն է:

«Շատերը, թերևս, հասկացան, որ կուսակցությունների նման մեծաթիվ մասնակցությունը, առավել ևս՝ առանց գաղափարական և կազմակերպչական թիմի հաջողել չի կարող  և հենց դա էր պատճառը, որ միայն երեք քաղաքական ուժ հաղթահարեցին խորհրդարան մուտք գործելու անցողիկ շեմը: Դա ենթադրում է ժամանակակից աշխարհի քաղաքական մշակույթին համապատասխան ձեռնամուխ լինել կուսակցությունների խոշորացման  իրավական գործընթացին, ոչ միայն նրա համար, որ 3մլն բնակչություն ունեցող  երկրի համար աննորմալ  երևույթ է 100-ից ավելի կուսակցությունների գոյությունը, այլ նաև Հայաստանի զարգացումը պահանջում է քաղաքական դաշտի ինստիտուցիոնալիզացիա և զարգացում»,-հավելել է Արթուր Բաղդասարյանը։

Նա ընդգծել է, որ հետևողական քայլեր պետք է ձեռնարկել համազգային համերաշխության մթնոլորտ ձևավորելու , ատելության և անհանդուրժողականության խոսքը կասեցնելու, ազգը սևի և  սպիտակի բաժանելու արատավոր պրակտիկան:  Հայրենիքի համար կարևորագույն որոշումներ կայացնելիս, ըստ նրա, անհրաժեշտ է պատշաճ իրազեկել  ժողովրդին ոչ թե որոշումից հետո պոստֆակտում, այլ տվյալ որոշումը կայացնելուց առաջ, իհարկե հաշվառելով  նաև  պահանջվող խորհրդապահության սկզբունքները։            

«Պետք է անխուսափելի հանդիսացող  սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան իրականացնել ոչ թե հաճախ  ընդունված տղայական, սին  և մակերեսային մոտեցումներով, այլ  պատշաճ պրոֆեսիոնալ մակարդակով:  Բոլոր ուղղություններով իրականացնել հստակ, համալիր, արդյունքին միտված բարեփոխումների երկրի անվտանգության ապահովման, պրոֆեսիոնալ բանակի ձևավորման, զինված ուժերի բարեփոխման, զոհված և վիրավոր մեր հայրենակիցներին օրենքի ուժով պետական աջակցության ապահովման, սահմանային ենթակառուցվածքների համալիր արդիականացման ուղղությամբ  բարեփոխումներ ապահովելու համար անվտանգային միջավայրի կտրուկ բարելավման և  երկրի անվտանգության ապահովումը երաշխավորող համապատասխան ենթակառուցվածքների  անխափան և արդյունավետ գործունեությունը»,-նշել է Արթուր Բաղդասարյանը՝ կարևորելով տնտեսության հետևողական ազատականացման և դիվերսիֆիկացման շարունակական ջանքերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]