Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ ԳՀՀԾ-ի վերականգման շուրջ դիրքորոշումները չեն փոխվի

Իրանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ ԳՀՀԾ-ի վերականգման շուրջ դիրքորոշումները չեն փոխվի

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգման շուրջ բանակցություններում Իրանի դիրքորոշումները Իբրահիմ Ռայիսիի գլխավորությամբ նոր կառավարության օրոք կմնան առաջվանը: Այդ մասին հայտարարել Է Իրանի ԱԳՆ-ի փոխղեկավար Աբաս Արաքչին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պաշտոնական տվյալների համաձայն, հունիսի 18-ին անցկացված ընտրություններում հաղթանակ Է տարել Իրանի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռայիսին, որը հավաքել Է ձայների 61,9 տոկոսը, 28,9 միլիոն քաղաքացիներից նրա օգտին քվեարկել Է 17,9 միլիոնը: Ռայիսիի բոլոր մրցակիցները ճանաչել են նրա հաղթանակը:

«Ռայիսին իրատեսական եւ խելացի մարդ Է…Իրանի դիրքորոշումը չի փոխվի նույնիսկ կառավարության փոխվելուց հետո»,-IRIB հեռուստաալիքը մեջբերում Է Արաքչիի խոսքը: ԳՀՀԾ-ի վերականգման շուրջ բանակցություններն անցկացվում են Վիեննայում ապրիլի 1-ից:

Հունիսի 12-ին սկսվել Է կոնսուլտացիաների վեցերորդ փուլը: 2015 թվականին «վեցյակը (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանիսա) եւ Իրանը հայտարարել են Գործողությունների համատեղ համափարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ձեռքբերման մասին: Համաձայնագիրը ենթադրում Էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման փոխարեն: Գործարքը նախնական տեսքով երեք տարվա կյանք Էլ չի ունեցել. 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց միակողմանի կարգով դրանից դուրս գալու եւ Թեհրանի նկատմամբ խիստ պատժամիջոցները վերականգնելու մասին:

Իրանը 2019 թվականին՝ գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո չորս տարի անց, հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների եւ ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից: 2020 թվականի վերջին Իրանում ուժի մեջ Է մտել մի օրենք, որը պարտավորեցնում Է սկսել բարձրհարստացված ուրանի (20 տոկոսից) արտադրություն, սկսել ավելի հզոր ցենտրիֆուգների գործարկումը, որոնք գործարքի դրույթներից դուրս են, եւ հրաժարվել ՄԱԳԱՏԷ-ի ընդլայնված ստուգումներից, եթե Թեհրանը չկարողանա նավթի ազատ առեւտուր անել եւ ֆինանսական գործողություններ իրականացնել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]