Հասարակական

ՀՀ ոստիկանությունն անդրադարձել է Սիսիանում «Հայաստան» դաշինքի շտաբերի ներկայացուցիչներին բերման ենթարկելու լուրերին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ոստիկանությունն անդրադարձել է Սիսիանում «Հայաստան» դաշինքի շտաբերի ներկայացուցիչներին բերման ենթարկելու լուրերին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել համացանցում տարածվող այն տեղեկությունների առնչությամբ, ըստ որի, իբր ոստիկանները Սյունիքի մարզի «Հայաստան» դաշինքի շտաբերի ղեկավարներին ու ներկայացուցիչներին բերման են ենթարկում։

«Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանները Սիսիան քաղաքի «Հայաստան» դաշինքի գրասենյակներից մեկում, դաշինքի ներկայացուցիչների բնակարաններում ու ավտոմեքենաներում իրականացրել են խուզարկություններ։ Այս պահի դրությամբ բերման ենթարկվածներ չկան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասված է հաղորդագրությունում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում