Սպորտ

Երիտասարդ բռնցքամարտիկները հաջող են ելույթ ունենում Եվրոպայի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Երիտասարդ բռնցքամարտիկները հաջող են ելույթ ունենում Եվրոպայի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հաղթանակ է տոնել նաև 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը և 81 կգ քաշային Համբարձում Հակոբյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 1/8 եզրափքկիչում Հակոբյանը 3։2 հաշվով առավելության է հասել սերբ Վլադիմիր Միռանչիկովի նկատմամբ, իսկ Հարությունյանը պարտության է մատնել Լիտվայի ներկայացուցիչին։ Այսօր` հունիսիս 19-ին, մրցումների 3-րդ օրը հայ մարզիկներից ռինգ դուրս կգան 56 կգ քաշային Արթուր Բազեյանը, 60կգ քաշային ժորժիկ Մարությանը և 69 կգ քաշային Արմեն Մաշակարյանը։ Բազեյանը կմրցի բելառուս Մաքսիմ Պանկաուի հետ, Մարությանի մրցակիցը կլինի ադրբեջանցի Ջալալ Գառբանովը, իսկ Մաշակարյանը, ով անցկացնելու է իր երկրորդ մենամարտը` կփորձի հաղթահարել մոլդովացի Նիկոլա Բուկսայի արգելքը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում