Միջազգային

Ավստրալիայի ոստիկանությունը «Իսլամական պետությանը» ենթադրյալ անդամակցության համար ձերբակալել է մեկ անձի

1 րոպեի ընթերցում

Ավստրալիայի ոստիկանությունը «Իսլամական պետությանը» ենթադրյալ անդամակցության համար ձերբակալել է մեկ անձի

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի ոստիկանությունը հաղորդել է, որ Սիդնեյում ձերբակալվել է մի մարդ՝ ենթադրաբար «Իսլամական պետություն» խմբավորման անդամ լինելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

«Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ահաբեկչական կազմակերպությանը, մասնավորապես, «Իսլամական պետության»-ը անդամակցության համար՝ 7 ամիս տևած հետաքննությունից հետո»,- ասված է Ավստրալիայի դաշնային ոստիկանության և Նոր Հարավային Ուելսի ոստիկանության համատեղ հայտարարության մեջ:

Կառույցները չեն նշել ձերբակալված 24-ամյա երիտասարդի անունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում