Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

 Իրանում սկսվեց քվեարկությունը երկրի նախագահի ընտրություններում

 Իրանում սկսվեց քվեարկությունը երկրի նախագահի ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 18-ին տեղական ժամանակով 07՛:00-ին (Երեւանի ժամանակով 06:30-ին) սկսվել Է քվեարկությունն Իրանի նախագահի ընտրություններում: Ընտրությունների օրն Իսլամական Հանրապետության տարածքում բացվել Է շուրջ 66,8 հազար ընտրական տեղամաս, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Իրանի քաղաքացիները նաեւ կարող են քվարկել եւս աշխարհի 133 երկրներում, որտեղ կբացվեն 234 ընտրական տեղամասեր: Ընդամենն այն իրանցիների թիվն, ովքեր իրավունք ունեն մասնակցելու կամարտահայտությանը, կազմում Է 52,31 միլիոն: Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին քվեարկել Է երկրի նախագահի ընտրություններում եւ քաղաքացիներին կոչ Է արել մասնակցելու կամարտահայտությանը, հայտնել Է PressTV հեռուստաալիքը:

«Մենք բնակչությանը հրավիրում ենք գալու ընտությունների, քանի որ դա երկրի ժողովրդի օգտին Է»,- ասել Է Խամենեին:

Քաղաքական գործիչն իր քվեն տվել Է այն ընտրատեղամասում, որը գտնվում Է Թեհրանում իմամ Ռուհոլլա Խոմեյնիի դամբարանում: Հունիսի 16-ին Քում քաղաքից Մեջլիսի (խորհրդարանի) պատգամավոր Ալիռըզա Զաքանին, նախկին փոխնախագահ Մոհսեն Մեհրալիզադեն եւ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար Սայիդ Ջալիլին հայտարարել են, որ հանում են իրենց թեկնածությունները նախագահական ընտրություններից:

Ընտրարշավին շարունակում են մասնակցել Ընդունվող որոշումների նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռըզային, Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, խորհրդարանի փոխնախագահ Ամիր Հոսեյն Քազիզադե Հաշեմին եւ Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին: Իրանի ներկայիս նախագահ Հասան Ռոուհանին իրավունք չունի առաջադրելու իր թեկնածությունը, քանի որ իր պաշտոնն զբաղեցնում Է անընդմեջ երկու ժամկետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am