Հասարակական

Նոր պարեկային ծառայությունը Երևանում կգործարկվի հուլիսից

1 րոպեի ընթերցում

Նոր պարեկային ծառայությունը Երևանում կգործարկվի հուլիսից

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարեկային նոր ծառայությունը Երևանում նախատեսվում է գործարկել հուլիսից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը՝ անդրադառնալով փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի հարցին:

«Հունվարից արդեն սկսվել է 5-ամսյա կրթական ծրագիրը, այն կավարտվի հունիսի վերջին: Եվ ըստ մեր պլանավորման՝ Երևանում նոր ծառայության գործարկումը նախատեսված է հուլիսից»,-ասաց Գրիգորյանը:

Նա հույս հայտնեց, որ նոր ծառայողներով կլինի էապես փոփոխված ոստիկանություն՝ արդյունքում ձգտելով հասնել հանրության վստահության աճին:

Պարեկային նոր ծառայությունը ստեղծվում է Ոստիկանության բարեփոխումների համատեքստում: Պարեկային ծառայությունը փոխարինելու է պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը:Պարեկային ծառայությունում աշխատելու համար դիմողները անցնում են կրթական ծրագիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում