Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԿԲ վերանայել է գնահատականը, կանխատեսում է 4.6 տոկոս տնտեսական աճ

ԿԲ վերանայել է գնահատականը, կանխատեսում է 4.6 տոկոս տնտեսական աճ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի համար 2021-ի ընթացիկ զարգացումները նախանշում են տնտեսական աճի սպասվածից ավելի արագ վերականգնման միտումները. այսպիսով` ԿԲ-ն վերանայել է տնտեսական աճի կանխատեսումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 15-ին հրավիրված ասուլիսում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

«Տնտեսական աճի կանխատեսումը վերանայվել է: 2021-ի համար կանխատեսում ենք 4.6 տոկոս տնտեսական աճ՝ հիմնականում պայմանավորված ծառայությունների աճով, այն 1.2-ից վերանայվել է 6.1 տոկոս, արդյունաբերության աճը 0.7 տոկոսից վերանայվել է 4.5 տոկոս»,-ասաց Գալստյանը:

Նրա խոսքով՝ արդյունաբերության աճը հիմնականում պայմանավորված է հանքահումքային ապրանքների գների բարձր աճով, նաև արտահանման և արդյունահանման ծավալների ավելի մեծ լինելով: Ծառայությունների հետ կապված՝ զբոսաշրջության ակտիվացում է նկատվում: «Արտաքին հատվածից էլ որոշակի ազդակներ ենք ստանում, որ տարին ավելի դրական է, քան նախկինում կանխատեսում էինք: Մասնավոր սպառման դրական փոփոխություն ենք ակնկալում տարվա մեջ, մինչդեռ մասնավոր ներդրումները շարունակում են թույլ մնալ»,-ասաց ԿԲ նախագահը:

Մարտին ասուլիսում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտնել էր, որ վերանայել և նվազեցրել են 2021-ի համար տնտեսական աճի՝ ավելի վաղ կանխատեսած ցուցանիշը՝ նախկին 2 տոկոսի փոխարեն կանխատեսելով 1.4 տոկոս տնտեսական աճ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]