Հասարակական

Ucom-ը հերքում է լուրերը, թե ընկերության աշխատակիցներին ստիպում են ընտրել քաղաքական այս կամ այն ուժին

1 րոպեի ընթերցում

Ucom-ը հերքում է լուրերը, թե ընկերության աշխատակիցներին ստիպում են ընտրել քաղաքական այս կամ այն ուժին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom ընկերությունը հաղորդագրություն է տարածել՝ հերքելով մամուլում տարածվող լուրերը, թեընկերության աշխատակիցներին ստիպում են ընտրել քաղաքական այս կամ այն ուժին: «Արմենպրես»-ը ներկայացնում էUcomընկերության տարածած հաղորդագրությունը.

«Մամուլում՝ առանց աղբյուրի և հեղինակի մատնանշման տեղ գտած տեղեկատվությունն առ այն, թե Ucom ընկերության աշխատակիցներին իբր ստիպում են ընտրել քաղաքական այս կամ այն ուժին, հերյուրանք է ու չի համապատասխանում իրականությանը։ Ucom ընկերության աշխատակիցները Ընկերության հիմնադրման առաջին իսկ օրվանից աշխատում են այնպիսի աշխատանքային միջավայրում, որտեղ բացառված է դավանանքի, քաղաքական հայացքների կամ հասարակական կազմակերպությունների անդամակցության հետ կապված որևէ խտրականություն։

Ընկերություն ընդունվելիս աշխատակցի առջև դրվող միակ պայմանը արհեստավարժությունն է և Ընկերության արժեքներին հավատարիմ լինելը։

Հորդորում ենք մեր լրագրող գործընկերներին բիզնեսը զերծ պահել քաղաքական և հարակից նախընտրական թեմաներում մատնանշելուց։ Ucom-ն ապաքաղաքական ու հանրության համար շատ կարևոր դեր ունեցող արհեստավարժ կառույց է և մնալու է այդպիսին ի հեճուկս մտացածին շշուկների»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում