Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանն այսուհետ հանդես կգա ԱՄՆ դրոշի ներքո
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱն, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Վլադիմիր Հակոբյանն այսուհետ հանդես կգա ԱՄՆ դրոշի ներքո:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ-ը դրոշի ներքո հանդես եկող շախմատիստների շարքում` 12-րդ տեղում Վլադիմիր Հակոբյանն է: Հակոբյանը մոտ երկու տարի է, ինչ բնակություն է հաստատել Միացյալ Նահանգներում:
Հակոբյանը ծնվել է Բաքվում 1971 թվականին: 2011 թվականի աշխարհի ութերորդ թիմային առաջնության հաղթող է և Համաշխարհային Շախմատային Օլիմպիադաների եռակի չեմպիոն է դարձել (2006, 2008 և 2012 թթ.) Հայաստանի թիմի կազմում։ ՖԻԴԵ աշխարհի առաջնության եզրափակիչ մասնակից նոկաուտ համակարգով (1999 թ.)։