Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մինչև 2025 թվականը Հայաստանի գիտության ֆինանսավորումը էականորեն կավելանա  

Մինչև 2025 թվականը Հայաստանի գիտության ֆինանսավորումը էականորեն կավելանա

 

ԳՅՈՒՄՐԻ, 9 ՀՈՒՆԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ : Մինչև 2025 թվականը Հայաստանի գիտության ֆինանսավորումն էականորեն ավելանալու է:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` այս մասին Արթիկում ընտրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ վստահեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մենք որոշումներ ենք կայացրել, որոնց արդյունքում մինչև 2025 թվականը գիտաշխատողների աշխատավարձ երեքուկես անգամ բարձրանալու է: Միայն 2022 թվականին, արդեն կայացրած որոշումներով, գիտաշխատողների աշխատավարձի ֆոնդը գրեթե կրկնապատկվել է՝ 4 մլդ դրամից դառնալով 7.7 մլդ, բայց մինչև 2025 թվականը գիտաշխատողների աշխատավարձային ֆոնդը դառնալու է 16 մլդ դրամ: Այս որոշումներն արդեն կայացված են»,- ընդգծեց Փաշինյանը։

Անդրադառնալով ուսուցիչների աշխատավարձի բարձրացմանը՝ թեկնածուն նշեց, որ 2019 թվականին նրանց աշխատավարձը 10 տոկոսով բարձրացվեց: «Բայց 10 տոկոսով բարձրացնելով՝ մենք հասկանում էինք, որ դպրոցում՝ մանկավարժների մեջ, կան ուսուցիչներ, որոնք շատ ավելի աշխատավարձի են արժանի, և ներդրեցինք ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը, որը մայիսից արդեն գործում է: Սկսում ենք հիմնական 5 առարկաներից: Այն ուսուցիչները, որոնք ատեստավորում են անցնում, նրանց աշխատավարձը այս տարվա նոյեմբերից 30-50 տոկոսով կբարձրանա՝ նայած թե ինչ միավորներ են հավաքել»:

Նիկոլ Փաշինյանը չհերքեց՝ 2020 թվականին  թոշակի բարձրացում չի եղել՝ ճգնաժամի պատճառով, 2021 թվականին՝  պաշտպանական ոլորտի լուրջ ծախսերի հետ կապված:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]