1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գերիների վերադարձի հետ կապված ինտենսիվ աշխատանքներ են տարվում. Նիկոլ Փաշինյան  

Գերիների վերադարձի հետ կապված ինտենսիվ աշխատանքներ են տարվում. Նիկոլ 
Փաշինյան

 

ԳՅՈՒՄՐԻ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ գերիների վերադարձի հետ կապված ինտենսիվ աշխատանքներ են տարվում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Փաշինյանն այս մասին ասաց Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով իր որդուն Բաքվում պահվող բոլոր գերիների հետ փոխանակելու պատրաստակամության մասին, թեկնածուն նշեց, որ դա պաշտոնական առաջարկ է Ադրբեջանին:

«Չեմ ուզում մտածեք, որ դա միակ գործիքն է ու հուսահատ քայլ մեր գերիների խնդիրը լուծելու համար: Ուզում եմ բոլորդ իմանաք, որ այս ընթացքում շատ ինտենսիվ աշխատանք է արվում: Հիմա չեմ ուզում այդ աշխատանքն ու հեռանկարները գնահատել, քանի որ մեկ նախադասություն ավել-պակաս ասելը կարող է չնախատեսված զարգացումներ առաջ բերել: Ուզում եմ վստահ լինենք, որ ինտենսիվ աշխատանք է տարվում մի քանի ուղղություններով»,- ընդգծեց Փաշինյանը։

 

Արմենուհի Մխոյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]