Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ներքին Գետաշենում իրականացվում է ոռոգման ինքնահոս ջրատարի կառուցման ծրագիր

Ներքին Գետաշենում իրականացվում է ոռոգման ինքնահոս ջրատարի կառուցման 
ծրագիր

ԳԱՎԱՌ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում պետական միջոցներով իրականացվում է ոռոգման համակարգի կառուցման խոշոր ծրագիր։ Ինչպես «Արմենպրես»-ին  տեղեկացրեց Ներքին Գետաշենի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար  Ռուբեն Զուլոյանը, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 290 միլիոն դրամ։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ ՏԿԵ Ջրային կոմիտեի պատվիրատվությամբ։ Կառուցվող ջրատարի երկարությունը 6,7 կիլոմետր է, որից 450 գծամետրը կառուցվում է երկաթյա փակ խողովակաշարով, մնացածը՝ երկաթբետոնյա կիսախողովակներով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի ապրիլից եւ ավարտի կհասցվեն նախագծով նախատեսված 18 ամիսների ընթացքում։ «Մեր համայնքի համար կենսական կարեւոր նշանակության խոշոր ծրագիր է իրականացվում։ Հիմնովին նորացվում է Ջրվեժի առու կոչվող ջրատարը, որի 30 տոկոսը տասնամյակներ առաջ եղել է բետոնապատ ու արդեն քայքայվել է, իսկ մնացած 70 տոկոսը դեռ հողե հուն ունի։ Այս ջրատարում անչափ մեծ տոկոս էին կազմում կորուստները, ջուրը տեղ էր հասնում ուշացումով, մեծ դժվարությամբ։ Ծրագրի իրականացումից հետո տնտեսությունները ժամանակին ու անխափան ոռոգման ջուր կստանան, իսկ ջրատարին մերձակա տարածքներում կավելանան ոռոգվող հողատեսքերը։ Այսօրվա դրությամբ արդեն մոտ 1 կիլոմետր երկարությամբ ջրատարը բետոնապատված է։ Շինարարական աշխատանքները ժամանակավորապես կարող են ընդհատվել առագման շրջանի ընթացքում, որպեսզի տնտեսությունների ջրամատակարարումը չդադարեցվի, իսկ ոռոգման շրջանի ավարտից հետո դրանք կընթանան նոր թափով»,-հավաստեց Ռուբեն Զուլոյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]