Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ներքին Գետաշենում ընթանում են նախորդ տարի անավարտ մնացած ճանապարհաշինական աշխատանքները

Ներքին Գետաշենում ընթանում են նախորդ տարի անավարտ մնացած 
ճանապարհաշինական աշխատանքները

ԳԱՎԱՌ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում ընթացքի մեջ են ՀՀ  սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում նախորդ տարվանից անավարտ մնացած ճանապարհաշինական աշխատանքները։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ներքին Գետաշեն համայնքի ղեկավարի տեղակալ Ռուբեն Զուլոյանը, ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում Ներքին Գետաշենում ճանապարհաշինական աշխատանքները մեկնարկել էին 2020 թվականին։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում էր շուրջ 250 միլիոն դրամ, որի 60 տոկոսը ներդրել էր ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ներքին Գետաշենի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված էր ասֆալտապատել 11 փողոց՝ 4700 գծամետր երկարությամբ եւ մոտ 20 հազար քառակուսի մետր մակերեսով։ Նախորդ տարում ավարտվել են հողային աշխատանքները բոլոր փողոցներում, ասֆալտապատվել է երեք փողոց, մնացած աշխատանքները, պայմանավորված պատերազմի եւ համավարակի, ինչպես նաեւ եղանակային պայմանների  հետ կապված դժվարություններով, տեղափոխվել եւ իրականացվում են 2021 թվականի ընթացքում։ 

«Այս տարվա ընթացքում արդեն ասֆալտապատվել է եւս չորս փողոց, մնացած չորս փողոցներում եւս ընթանում են շինարարական աշխատանքներ, որոնք ավարտի կհասցվեն մոտակա 20-30 օրերի ընթացքում։ Այս տարի եւս սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում նախատեսում ենք ասֆալտապատել 5 փողոց՝ շուրջ 2200 գծամետր երկարությամբ եւ 10 հազար քառակուսի մետր մակերեսով։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 140 միլիոն դրամ»,- ներկայացրեց համայնքի ղեկավարի տեղակալը։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]