Հասարակական

ՀՀ-ում հաստատվել է COVID-19-ի 73 նոր դեպք, առողջացել է 105 մարդ. մահվան դեպքեր չեն գրանցվել

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ում հաստատվել է COVID-19-ի 73 նոր դեպք, առողջացել է 105 մարդ. մահվան դեպքեր չեն գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունիսի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 73 նոր դեպք, առողջացել է 105 քաղաքացի, մահվան դեպքեր չեն գրանցվել: Մեկ օրում կատարվել է 3067 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1108066-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223285 դեպք, որոնցից 214609-ն առողջացման, 4463-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 3122 պացիենտ:

Արձանագրվել է նաև մահվան 1091 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում