Հասարակական

Ձեզնից յուրաքանչյուրը կարող է ներկրել և արտահանել ինչ ուզում է. Փաշինյանը մենաշնորհի վերացման մասին 

1 րոպեի ընթերցում

Ձեզնից յուրաքանչյուրը կարող է ներկրել և արտահանել ինչ ուզում է. Փաշինյանը մենաշնորհի վերացման մասին 

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականից հետո շինափայտ ներկրողների թիվը և ծավալները գրեթե կրկնապատկվել են:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, քարոզարշավի շրջանակում Փարաքար համայնքի բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Եվ դա ինչի շնորհիվ, որովհետև մենաշնորհներն են վերացել: Այսօր ձեզանից յուրաքանչյուրը, որ ուզենա ներկրի իրեն անհրաժեշտ հումք, ինքը կարող է դա անել, և որևէ մեկը նրա առաջ չի կանգնելու: 2018 թվականից առաջ այդպես չէր` փայտանյութ ներկրելու համար պետք էին առանձնահատուկ կապեր: Այսօր որևէ կապ պետք չէ, որևէ բան ներկրելու և արտահանելու համար: Ձեզնից յուրաքանչյուրը կարող է գնալ ներկրել ինչ ուզում է և արտահանել ինչ ուզում է»,- եզրափակեց Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում