Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայաստան» դաշինքն ահազանգում է որոշ համայնքներում շտաբերի պաստառները վնասելու դեպքերի մասին

«Հայաստան» դաշինքն ահազանգում է որոշ համայնքներում շտաբերի պաստառները 
վնասելու դեպքերի մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել այն մասին, որ համաձայն իրենց հասած տեղեկությունների՝ հունիսի 4-ի գիշերը մի խումբ անձինք դիտավորությամբ վնասել ու ոչնչացրել են Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում և Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքում տեղակայված «Հայաստան» դաշինքի շտաբերի պաստառները: Նա նշել է, որ Ծաղկահովիտում տեղի ունեցածին նախորդել է մարզպետի այցը հենց այդ համայնք

«Նշված դեպքերի վերաբերյալ արդեն իսկ իրավապահները տեղեկացվել են, չնայած այսպիսի դեպքերով մինչ օրս հարկադրանքի միջոցները պատշաճ չեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Վարդևանյանը՝ նշելով, որ արարքի պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]