Հասարակական

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 93 նոր դեպք, առողջացել է 209 մարդ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 93 նոր դեպք, առողջացել է 209 մարդ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունիսի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 93 նոր դեպք, առողջացել է 209 քաղաքացի, մահացել է՝ 2-ը: Մեկ օրում կատարվել է 3216 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1099797-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223143 դեպք, որոնցից 214268-ն առողջացման, 4454-ը՝ մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 3331 պացիենտ: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1090 է:

ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում