Հասարակական

ՊԵԿ-ը ստորագրել է համագործակցության հուշագիր ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության հետ

2 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ը ստորագրել է համագործակցության հուշագիր ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության հետ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն համագործակցության հուշագիր է ստորագրել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հուշագրի ստորագրման համար Հայաստան են ժամանել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության Մերձավոր Արևելքի տարածաշրջանի գրասենյակի տնօրեն Վիլյամ Ուորենը, ինչպես նաև Վրաստանի գրասենյակի ղեկավար Ջենիֆեր Սվիդերը:

Հուշագիրը ստորագրել են ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության Մերձավոր Արևելքի տարածաշրջանի գրասենյակի տնօրեն Վիլյամ Ուորենը։

Հուշագրի նպատակն է խորացնել երկու կառույցների միջև համագործակցությունը, որն ուղղված է թմրամիջոցների, դրանց անալոգների և պրեկուրսորների ապօրինի շրջանառության, ինչպես նաև այդ հանցավոր գործողություններից բխող՝ փողերի լվացման հետ կապված հանցագործությունների դեմ պայքարին։

Հուշագրի ստորագրումը Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության տարածաշրջանային գրասենյակի միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցության արդյունքն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում