Հասարակական

ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2.581.093 ընտրող

1 րոպեի ընթերցում

ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2.581.093 ընտրող

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների թիվը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը հայտնում է, որեն ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2.581.093 ընտրող:

«Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թ. թիվ 27-Ա որոշմամբ հաստատված Ազգային ժողովի 2021 թ. հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի 28-րդ կետի և ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի` 31.05.2021 թ. հրապարակվում են ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը, որը կազմում է 2.581.093 ընտրող:

Ըստ գտնվելու վայրի և հաշվառում չունեցող ընտրողների՝ քվեարկությանը մասնակցելու համար ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին դիմում ներկայացնելու գործընթացը սկսվում է 31.05.2021 թ.`ընտրություններից 20 օր առաջ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում